Լրահոսում կարդում եմ քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հոդվածը Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուի մասին:
Եվ տողերից կաթող հիացմունքը, արքա Չարլզ 3-րդի արարքի մասին, թե ինքը սատարում է եղբոր դեմ քրեական գործ հարուցելուն, քանի որ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Ահա դեմոկրատիան, ահա արևմտյան արժեքները, որոնք հասու չեն «ձեր տեր ռուսներին», եզրափակում է քաղաքագիտության դոկտորը:
Եթե դա՛ է արևմտյան արժեքը, ապա հանրահայտ պիոներ Պավլիկ Մորոզովի արարքը
արևմտյան արժեքների անգերազանցելի գագաթն է: Նա էլ էր համոզված, որ բոլորը հավասար են օրենքի առաջ ու մատնեց հորն ու եղբայրներին, որոնք թաքցրել էին հացահատիկը:
Պարոն դոկտորը, պարտավոր է իմանալ, որ ինքնին դեմոկրատիա գոյություն չունի: Դեմոկրատիան արտահայտում է որոշակի դասակարգի կամ խմբերի շահերը:
ՈՒ այդ շահերը պաշտպանվում են օրենքներով, որոնք ընդունում են այդ խմբերը կամ դասակարգերը, որոնց էլ պատկանում է իշխանությունը:
Իսկ թե ինչու՞ Բրիտանիայի արքան այդպիսի վերաբերմունք է դրսևորում հարազատ եղբոր նկատմամբ, այլ օպերայի արիա է:
Դա հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչը ստիպեց արքային մեկնել Վատիկան: Պապի հետ Սիքստինյան մատուռում աղոթել: Համոզվել, որ եղբոր կողմից Էպշտայնին փոխանցված տեղեկությունները երբեք չեն հանրայնացվի:
ՈՒ չի սասանվի արքայական տունը...
Չի կարելի այդքան կույր արևմտամետ կամ ռուսամետ լինել։
Չափը լավ բան է։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ